Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ո՞Ւր էիք 2008-ին

Ո՞Ւր էիք 2008-ին
07.11.2013 | 13:40

Վարդան Պետրոսյանի դեմ ոչինչ չունեմ, բայց ո՞ւր էին էս ստորագրություն հավաքողները 2008-ին, երբ մարդկանց բանտերում թողել էին առանց բուժօգնության: Սասուն Միքայելյանին վիրահատությունից մի քանի օր հետո տեղափոխեցին բանտ, էն տղային, որ աչքը կորցրեց, համապատասխան օգնություն չցուցաբերեցին ու ընդհանրապես մարդկանց ծեծված, էլեկտրաշոկի ենթարկած, վնասվածքներով ձերբակալել էին: Նրանցից շատերը բանտից դուրս եկան արդեն հաշմված: Չեմ կարծում, թե դերասանի պաշտպանությանը լծվածներն արդեն փոխվել են ու քաղաքացիական գիտակցության եկել: Մեր հասարակությունն ամեն ինչի վերաբերվում է ընտրողաբար` իմ ու քոյի, անշառի ու շառի մտայնությամբ: Իհարկե, Վարդան Պետրոսյանը միտումնավոր չի արել, դա պարզից էլ պարզ է, բայց 2008-ին էլ մարդիկ պայքարում էին իրենց իրավունքների համար, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ: Ընդամենը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ